40 տարեկան հասակում մահացել է ճանաչված բռնցքամարտիկ Վանես Նորիկի Մարտիրոսյանը։ Մահվան պատճառը եղել է սկվամոզ բջջային քաղցկեղը, որի դեմ մարզիկը պայքարում էր ընդամենը մեկ տարի։ Այս մասին փոխանցում է sportaran.com-ը։

Մարտիրոսյանը հայ և ամերիկյան բռնցքամարտի ամենաազդեցիկ դեմքերից էր։ Նա Հայաստանի 8-ակի չեմպիոն էր, ԱՄՆ «Golden Gloves» տիտղոսի դափնեկիր, ինչպես նաև 2004 թ. Օլիմպիական խաղերի մասնակից։ Մասնագիտական հարթակում նա նվաճել էր NABF աշխարհի չեմպիոնի կոչումը, NABO-ի vacant տիտղոսը, WBA International, WBC Silver և WBO Inter-Continental գոտիները առաջին միջին քաշային կարգում։

Մարտիրոսյանի վերջին մենամարտը կայացել էր 2018 թվականին՝ լեգենդար Գենադի Գոլովկինի դեմ։

Կյանքի վերջին ամիսներին մարզիկը բացահայտ պատմում էր հիվանդության դեմ պայքարի և ապաքինման հույսի մասին։ Նրա խոսքերը, որոնք դարձան գրեթե հրաժեշտի ուղերձ, այսօր հնչում են հատկապես տխուր.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել