Ծառայությունը դառնում է ստաժ՝ ոչ մի բանի մասին է, հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ներդրվել է կուտակային սոցիալական ապահովության համակարգ: Ստաժը կարևոր է, որովհետև այն կոնկրետ կենսաթոշակի հաշվարկման մեջ կոնկրետ բաղադրիչ է և կոնկրետ խնդիր է լուծում: Օրինակ եթե մարդն ունի 20 տարվա աշխատանքային ստաժ, ապա նա ստանում է 35,000 դրամի փոխարեն 42,000 կենսաթոշակ: Ստաժին կարևորություն տալը միայն սա է:  Աշխատանքային հարաբերությունները վաղուց ուղղահայացից դարձել են հորիզոնական և այստեղ ստաժը էական չի: Ստաժը բացառապես մարդկանց հետաքրքրում էր սովետական ժամանակաշրջանում: 2025թվականի ծառայողները օգտվելու են կուտակային կենսաթոշակից, հետևաբար՝ այդ ստաժը կեղծ ընտրական առաջարկ է: Իշխանությունը կեղծ դրական սպասումներ է ձևավորում, որը հետագայում չի իրագործվում և ժողովուրդը հիասթափվում է: Խոստումը չպետք է լինի անիրատեսական», - նշել է Նաիրի Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել