Հայտնի է «Դոմուս» հիպերմարկետի Իսակովի մասնաճյուղի հրդեհի համալիր փորձաքննության եզրակացությունը:

Լրատվամիջոցների  փոխանցմամբ, փորձաքննությամբ, հրկիզման վարկածը բացառվել է: Պարզվել է, որ 2024-ի հոկտեմբերի 7-ի հրդեհի օջախ է դարձել պահեստի հարևանությամբ գտնվող օդորակիչների սենյակը։ Կրակը տարածվել է դեպի պահեստ, ապա ամբողջ առևտրի կենտրոն:

Շինության վնասը 1 միլիարդ 650 միլիոն դրամ է, իսկ այն վարձած «Դոմուս» ընկերությանը՝ ավելի քան 800 միլիոն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել