Tert.am-ը գրում է.
Փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ձերբակալությունը միանգամայն ապօրինի էր ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է նրա փաստաբան Լիանա Գասպարյանը։
Փաստաբանը նշել է, որ Շիրակի դատարանն անօրինական կերպով ձերբակալել է Ռուբեն Մխիթարյանին՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս։ «Նա մեկ ամիս անցկացրել է անօրինական կալանքի տակ։ Նոյեմբերի 18-ին դատավոր Ռուբեն Ռշտունու արդար դատական ակտի շնորհիվ նա ազատ է արձակվել». փաստաբանը հատուկ շնորհակալություն է հայտնել դատավորին, ում արդարադատությունը հեռախոսակապի կամ SMS հաղորդագրությամբ չէ իրականացվել:
«Ռուբենի դեպքը ցույց է տալիս, որ փաստաբանական ողջ համայնքն է վտանգված, և փաստաբանները չեն լռելու, մշտապես պայքարել ենք և պայքարելու ենք իրական արդարադատության համար», - ընդգծել է Լիանա Գասպարյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



