Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը քննադատաբար է արտահայտվել ակումբի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։
«Ես հաճախ էի նրան ասում, որ բավական է։ Բոլորս էլ զգում էինք, որ նրա պահվածքը վնասում է թիմին։ Մեզ թվում էր, թե նրա պատճառով ամեն ինչ շրջվում է մեր դեմ։
Ես փորձում էի հանգստացնել նրան խաղադաշտում, հատկապես որպեսզի նա չկորցնի կենտրոնացումը, քանի որ երբեմն դա պատահում էր։ Ասում էի նրան. «Վինիսիուս, դու այնքան լավն ես, որ քեզ նման պահվածք պետք չէ»։
Ինձ նույնպես երբեք դուր չի եկել, երբ ինձ փոխարինել են, բայց, անկեղծ ասած, ես դրանից հետո երբեք անմիջապես հանդերձարան չեմ գնացել»,- գերմանացու խոսքն է մեջբերում Footmercato-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։