Tert.am-ը գրում է.

2025 թվականից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից հետո, այն, ինչ օբյեկտիվորեն կանխատեսում էինք, ասում էինք, որ  փոքր և միկրոբիզնեսն անհանգստացած է, մեր բոլոր մտահոգությունները, փաստարկներըիրականություն դարձան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային Ժողովի  «Հայաստան» խմբակցության պատգամավոր,  տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

«Փոքր ու միջին բիզնեսի համար հարկային բեռի զգալի ավելացման հետևանքով Հայաստանում աննախադեպ թվով բիզնեսներ են փակվել: Բազմաթիվ ՓՄՁ-ներ՝ այդ թվում մասնագիտական ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատարեր, փոքր արտադրություններ, գեղեցկության սրահներ և այլն, դադարեցրել են իրենց գործունեությունը, որոշ մասն էլ, ենթադրաբար, գործունեություն են ծավալում ստվերում»,-նշել է նա:

Ավետիսյանի դիտարկմամբ՝  բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, որտեղ, նաև, հազարավոր  մարդիկ էին աշխատում, ու, իրենց աշխատանքով՝ առօրյա կյանքի հոգսերը հոգում, կանգնել են փաստի առաջ: Այսպիսով՝ ստեղծված իրավիճակից ոչ միայն փոքր բիզնեսի տնտեսական գործունեությունն է տուժել, այլ նաև՝  հասարակ քաղաքացին, ով աշխատում էր տվյալ կազմակերպությունում: 

Նրա գնահատմամբ՝ այս ամենը էական սոցիալական հարված էր ոլորտին:

«Երբ ասում ենք այս իշխանության  վարած քաղաքականությունն ունի ընդգծված հակասոցիալական բնույթ, նաև, նկատի ունենք՝ հենց սա: Այսինքն,  հարվածը՝ այն տնտեսվարողներին, ովքեր իրենց աշխատանքով  նաև առավելապես սոցիալական խնդիր են լուծում՝ իրենք իրենց համար, ինչպես նաև՝ բազմահազար աշխատողների»,-ավելացրել է Ավետիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել