Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սերոբ Հ․-ն, Երևանի քրեական ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 05։00-ից միչև 10։30-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում իր կողմից հրավիրված Արմինե Ա․-ն օգտվելով իր քնած լինելու հանգամանքից գողացել է «Iphone» մոդելի բջջային հեռախոսը և մոտ 250 գրամ կշռվող ոսկյա վզնոցը իր խաչով՝ պատճառելով 25 հազար դոլարի վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով` Երևանի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում Արմինե Ա․-ն հայտնաբերվել, ձերբակալել և տեղափոխել է ոստիկանություն, իսկ գողոնը հայտնաբերվել է։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժին։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/11/17/1294788
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



