Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահ է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն հաղթելու է Վաղարշապատի ընտրություններում։
«Մենք պարոն Մեխակյանի շանսերը գնահատում ենք ամենաբարձրը, նա մեծ ծավալի աշխատանք է իրականացրել իր պաշտոնավարման ամբողջ շրջանում, հետո մեր թիմը հրաշալի քարոզարշավ է իրականացրել»,- լրագրողներին ասել է նա։
Խուդաթյանը հայտարարել է, թե Էջմիածնում իրենց հանրահավաքի բազմամարդությունը խառնել է ընդդիմության պլանները։
«Օրինակ՝ «Մայր Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցել է մի քանի տասնյակ քաղաքացի, նույնը վերաբերում է նաև «Հաղթանակ» դաշինքի հանրահավաքին»,- նշել է նա։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/11/16/khudatyan/4250153
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



