Գյումրիում իր ծննդյան օրը պատուհանից անզգուշության հետևանքով ընկած 2-ամյա երեխայի կյանքը հաջողվել է փրկել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ «Մուրացան» մանկական հիվանդանոցի բուժանձնակազմին հաջողվել է երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա արձանագրել։ Այս պահին երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն որոշ ժամանակ երեխան պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 14-ին Գյումրու բժշկական կենտրոն էր տեղափոխվել երեխա։ Տղային Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխվելուց հետո շտապօգնությունը Գյումրի հետ վերադառնալիս Երևանում՝ Սեբաստիա փողոցում, վթարի էր ենթարկվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել