«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի Դավիթ Համբարձումյանի հետ: Ցավով պետք է արձանագրել, որ Դավիթով ապօրինի կալանավորումներն ու դատավճիռները չեն սահմանափակվել ու չեն սահմանափակվի այնքան ժամանակ քանի փաշինյանական իշխանությունը պաշտոնավարում է:
Բռնությունն ու քաղաքական հետապնդումներն առօրյա գործելաոճ դարձրած ռեժիմն անընդհատ ամրապնդում է երկրում բռնապետության կառուցման իր ծրագիրը, ինչը նշանակում է, որ ապօրինությունների շղթան շարունակելու է:
Կարծում եմ, որ որևէ մեկն այլևս չի կասկածում, որ այս իշխանությունը կարմիր գծերը վաղուց է հատել և դրսևորվող ապօրինությունների պրոցեսը կանգ չի առնելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02NArkZgpVvTNoP8rqJgq4BVto1qv3wUSR2JMvJ3jfS6Nv6EUkhD1QsjLzJR2vGiiil
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



