Tert.am-ը գրում է.
Մենք կարող ենք արձանագրել, որ, իհարկե, ինչպես նշեց իմ հարգելի գործընկերն, այս տարին ևս հագեցած էր մեր երկրների միջև երկկողմ շփումներով, ակտիվ քաղաքական երկխոսությամբ, բարձրագույն և բարձր մակարդակի այցելությունները պարբերական բնույթ են կրել: Նախորդ ամիս Թբիլիսիում էր գտնվում ՀՀ վարչապետը՝ մասնակցելու «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։ Շուտով Վրաստան կայցելի ՀՀ նախագահը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարության մեջ, որն արվել է մամուլի համար Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով:
«Մեր տարբեր նախարարությունների միջև ուղղակի շփումներն ու համագործակցությունն ամենօրյա բնույթ են կրում: Մեր երկկողմ օրակարգը բազմաշերտ է՝ ընդգրկելով ակտիվ համագործակցություն բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն և մարդկանց մինչև կապեր, շփումներ այցելություններ: Այդուհանդերձ, նաև որպեսզի չկրկնեմ գործընկերոջս կողմից թվարկված ոլորտները և իրադարձությունները` կենտրոնանամ մի ուղղության վրա, որը ժամանակակից միտումների պայմաններում ստանում է առավել մեծ կարևորություն, համապատասխանաբար պահանջում է ավելի մեծ ուշադրություն։ Դա փոխկապակցվածությունն է։ Եվ երբ ասում եմ փոխկապակցվածություն, ես նկատի ունեմ թե՛ մակրո, թե՛ միկրո մակարդակներում. մակրո մակարդակում՝ տարածաշրջանում կապուղիների գործարկումը, երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային կապերը, իսկ միկրո մակարդակում՝ մարդկանց, անհատների միջև փոխկապակցվածությունը՝ առևտրի, գործարարության, աշխատանքի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Այս փոխկապակցվածությունն իրապես պահանջված է առավել, քան երբևէ և հանդիսանում է մեր քաղաքացիների բարեկեցության կարևոր գրավական։
Մակրո մակարդակում փոխկապակցվածության իմաստով պետք է, իհարկե, միանգամից նշեմ մեր երկրներից յուրաքանչյուրի և ամբողջության մեջ վերցրած տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի ներուժը՝ փոխշահավետ համագործակցության միջոցով դառնալ կամուրջ ավելի լայն աշխարհագրությամբ՝ այդ փոխկապակցվածության մեջ մեծապես շահագրգռված այլ տարածաշրջանների միջև։ Այս համատեքստում նորություն չէ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ՀՀ կառավարության այս նախաձեռնությունը, որը Հայաստանի վարչապետը ներկայացրեց հենց Թբիլիսիում։ Բայց այստեղ նորություն է խաղաղության հաստատման փաստը. խաղաղություն, որը հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի ներգրավածությամբ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով։ Մենք հավատացած ենք, որ այս խաղաղության հաստատմամբ, խաղաղության, ինքնիշխանության շարունակական ամրապնդմամբ մեր տարածաշրջանն իրապես կարող է վերածվել խաչմերուկի, կապուղիների հանգույցի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



