18 տարի է անցել նրա՝ Հայ ՍուպեՍթարում ունեցած հաղթանակից, սակայն փողոցում տեսնողները դեռ մոտենում ու հիշում են այդ օրերը: Նարե Գևորգյանի հետ թեժ մրցակցությունը հաղթած Լուսինե Աղաբեկյանը Թիվ-թվաբանության տաղավարում պատմել է Նարեի հետ հարաբերությունների և այդքան շրջանառված կոնֆլիկտի մասին: Լյուսին երկար դադար էր վերցրել, ասում է՝ այդ ընթացքում անգամ չի կարողացել երգ լսել, սակայն որդու ծնունդը փոխել է կյանքը, նոր գույներ ու էներգիա հաղորդել: Այդ նոր ոճն ու նոր շունչը նաև երկրպագուներին հաղորդելու համար սիրով ընդունել է Գարիկ Պապոյանի առաջարկը: Նրանց Միմոդ խումբն արդեն մի քանի վառ ու տարբերվող տեսահոլովակներ է թողարկել: Ինչպես է ստեղծվել Միմոդ խումբը, ինչու ավելի պոպուլյար ոճ չընտրեց Լյուսին և հրաժարվեց հայտնի ու պահանջված դառնալու հեշտ ճանապարհից:
Մանրամասները՝ տեսանյութում



