Tert.am-ը գրում է․
«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ շարժումը զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից, հաղորդում է Mehr գործակալությունը։
«Մենք զենքը վայր չենք դնի, չէ որ հենց այդ զենքն է մեզ թույլ տվել կրակի դադարեցման շուրջ համաձայնության հասնել Իսրայելի հետ», – հայտարարել է նա:
«Հեզբոլլահի» առաջնորդն ընդգծել է, որ «Հեզբոլլահը» հրադադարի ռեժիմը խախտող գործողություններ չի ձեռնարկել․ «Ոմանք շարունակում են պնդել, որ խնդիրը լիբանանցիների կողմն է, մինչդեռ իրականում խախտումներ թույլ են տալիս իսրայելցիները», – նշել է նա:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/11/11/Israyel/4249690
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել