Tert.am-ը գրում է․

«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ շարժումը զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից, հաղորդում է Mehr գործակալությունը։

«Մենք զենքը վայր չենք դնի, չէ որ հենց այդ զենքն է մեզ թույլ տվել կրակի դադարեցման շուրջ համաձայնության հասնել Իսրայելի հետ», – հայտարարել է նա:

«Հեզբոլլահի» առաջնորդն ընդգծել է, որ «Հեզբոլլահը» հրադադարի ռեժիմը խախտող գործողություններ չի ձեռնարկել․ «Ոմանք շարունակում են պնդել, որ խնդիրը լիբանանցիների կողմն է, մինչդեռ իրականում խախտումներ թույլ են տալիս իսրայելցիները», – նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել