Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Աիդա Ա․-ն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ նախկինում ունեցած կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Թբիլիսյան 22/9 հասցեում գտնվող «կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում դանակով հարվածել է Արմենուհի Բ․-ի նստատեղին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը տեղափոխվել է «Երևան» Բժշկագիտական կենտրոն՝ «ձախից նստային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/11/11/1294453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



