Tert.am-ը գրում է.
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից դեռ չեն պարզաբանում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները քննարկել ու որոշե՞լ են՝ ինչպես լուծել անկլավ-էքսկլավների հարցը: Վարչապետը շաբաթավերջին հայտարարեց՝ սահմանազատման արդյունքում Հայաստանին պետք է վերադարձնեն Արծվաշենը և մյուս օկուպացված տարածքները։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։
Արծվաշենը վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումը նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանին էլ փոխանցվելու են Տիգրանաշենը, Վերին Ասկիպարան, Սոֆուլուն և Բարխուդարլուն:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես վաղուց ասել եմ, որ մենք անկլավների թեմայից չենք կարող, ես չեմ կարող հրաժարվել, որովհետև մենք էքսկլավ-անկլավների, մենք ինքներս էդպիսի խնդիր ունենք»:
Մինչ սահմանազատման հարցերով գլխավոր բանակցող Մհեր Գրիգորյանի գրասենյակից կպատասխանեն, իշխող ուժից արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը պնդեց՝ երկու երկրների հանձնաժողովները դեռ այդ հարցը չեն քննարկել, բայց, ինչպես շեշտեց իշխող ուժի ներկայացուցիչը, հայկական կողմը պատրաստ է դուրս գալ այն տարածքներից, որոնք պատկանում են Ադրբեջանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



