24news.am-ը գրում է․

«Միջին միջանցք» նախաձեռնությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ տարբեր երկրների միջև տնտեսական գործընկերության և առևտրային հարաբերությունների զարգացման գործում։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV) տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Չինաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը և Վրաստանը ստեղծում են տնտեսական կապերի և առևտրային գործընկերության շատ հետաքրքիր և կարևոր ուղի։

«Հենց սա է պատճառը, որ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Միջին կամ Անդրկասպյան միջանցքի ամրապնդմանը։ Վրաստանը հուսալի գործընկեր է տարածաշրջանի բոլոր երկրների համար և, մեր կարծիքով, կարող է դրական դեր խաղալ համագործակցության հետագա ամրապնդման գործում», – ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը նաև նշել է, որ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությանը մասնակցությունը մեծ հեռանկարներ է բացում Վրաստանի համար. «Մենք ձգտում ենք առավելագույնի հասցնել մեր տարանցիկ ներուժը և ակտիվորեն ներդրումներ ենք կատարում ենթակառուցվածքային նախագծերում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել