Tert.am-ը գրում է․
Ինքը իրեն դրել էր ոչմիթիզականի տեղ, իսկ ոչմիթիզականությունը կործանարար է։ 2019-ի առաջարկը, որը արվել էր Փաշինյանին, այդ փաստաթուղթը, որպես բանակցությունների հիմք, հանգիստ կարելի էր օգտագործել, քանի որ այնտեղ 3 սկզբունքները կային, հայտարարել է Սերժ Սարգսյանը։
«Ճիշտ է, մեր բանակցությունների ժամանակ ԼՂ բնակչության ազատ կամարտահայտումը առանձնացված էր առանձին կետով, իսկ այստեղ նախաբանում էր նշված։ Սա հնարավորություն կտար, նորմալ բանակցելու պարագայում, այդ կետն էլ առանձնացնել ու գնալ խնդրի լուծման։ Եթե ճիշտ բանակցվեր, այդ փաստաթղթին կգումարվեր ևս երկու փաստաթուղթ։ Թե ինչու իրեն գժի տեղ դրեց, կարծում եմ պատրաստ չէր փոխզիջումների միջոցով գնալ խնդրի լուծմանը»,- նշել է նա։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/11/07/serj-sargsyann/4249320
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



