24news.am-ը գրում է․
Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի պարգևատրմանը․
«Մեծ տերությունները ոչինչ հենց այնպես չեն անում։
Ակներև է, որ ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի պարգևատրումն անձամբ Ռուսաստանի նախագահի կողմից անուղղակի, սակայն բավական թափանցիկ ակնարկ է ռուսական կողմի դիրքորոշման։
Եթե սրան գումարենք, որ Եզրաս Սրբազանը նաև Վեհափառի հարազատ եղբայրն է, ապա պարզ է, որ Մայր Աթոռն ունի լրջագույն արտաքին աջակից, ինչը, բնականաբար, ուժեղացնում է նրա դիրքերը այժմյան պարբերական թիրախավորման պայմաններում»,- գրել է նա։
Նյութի աղբյուր՝ https://24news.am/nerkin-kyank/466035/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



