«Կասկադ» համալիրի վերակառուցման նախագիծը հավանության է  արժանացել  ՀՀ կառավարության կողմից. ծրագիրը մտնում է գործնական փուլ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը՝ նշելով, որ ներդրողի հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, որոնցով կկարգավորվեն «Կասկադ»-ի նոր հատվածը կառուցելուն և հարակից հողամասերն օտարելուն առնչվող հարաբերությունները: 

«Առաջիկայում կմեկնարկեն «Կասկադ»-ի վերևի հատվածում նախկինում մեկնարկած և անավարտ մնացած շինարարության առկա հիմքերի քանդման աշխատանքները, ինչպես նաև նախագծի կոնցեպտի համաձայնեցման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ»,-ասել է Թևանյանը:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1233902

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել