Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի մարզային փրկարարական վարչութան, ինչպես նաև փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Քաղաքացիները նշում էին, որ օպերատիվ են գործել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարրները, բժիշկներն էլ նրանց մինչև Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում անհրաժեշտ բւոժօգնությունն են ցուցաբերել:
Վիրավորներին հիվանդանոցներ են ուղեկցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը, գումարտակի ծառայության Ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանը:
Վերջինը նաև հիվանդանոցից վերադարձել է դեպքի վայր:
Տարածքը պարեկները սահմանազատել են:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևաոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է ճամփեզրին տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա, իսկ «Jeep»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, «Jeep»-ի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/11/02/1294012
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



