Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արփինե Ա․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդներից Արփինե Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/11/01/1293955
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



