Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ երեխայի ծնվելուց հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. բաց նամակով դիմել են Գլխավոր դատախազին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել