Ես մասնակցում եմ պատարագին ոչ թե նրա համար, որ այն արագածոտնի մարզում է, այլ այդպես կվարցեի, եթե այն լիներ ՀՀ ցանկացած կետում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որը կնոջ հետ է ժամանել Հովհաննավանք:

«ՀՀ ցանկացած կետում կլինեմ, եթե մեր հոգևորականները վեր կանգնեն իրենց վախերից ու բարձրաձայնեն այն արատավոր երևույթները, որոնք արատավորում են Հայ Առաքելական եկեղեցին»,- նշել է Մովսիսյանը:

Նա նշել է, որ իրեն ոչ ոք չի հրահանգել մասնակցել պատարագին, այլ ինքն է կատարել նման ընտրություն՝ լինելով  Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ:

«Գնալու եմ եկեղեցին ազատագրելու ճանապարհով: Այսօր այստեղ եմ ոչ միայն կիրակնօրյա պատարագին մասնակցելու, այլև ի աջակցություն Տեր Արամի»,- նշել է մարզպետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել