Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թվի նոր ռեկորդ է սահմանվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2025թ. սեպտեմբերի դրությամբ՝ առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800 հազարի սահմանը: Պատմականորեն երբեք մենք նման թիվ՝ 805 հազար 687, չենք ունեցել: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելի են 37 հազար 140-ով կամ 4.8 տոկոսով»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընգծեց՝ 2018 թ․ սեպտեմբերից Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվն ավելացել է 220 հազար 912-ով կամ 38 տոկոսով:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/hy/article/1232926
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



