News.am-ը գրում է.
Կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Հովհանավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամ Ասատրյանի հայտարարությանը։
Նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ շարունակելու է իր ծառայությունն ու կիրակի օրը պատարագ է մատուցելու։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել էր, որ մասնակցելու է կիրակի օրը Հովհանավանքում կայանալիք պատարագին։
«Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագի»,- նշված է Փաշինյանի գրառման մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



