Իսպանիայի իշխանությունները հանդես են գալիս Իսրայելի նկատմամբ Եվրամիության միջոցառումները պահպանելու օգտին, չնայած հրեական պետության և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև վերջին պայմանավորվածություններին։ Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։

«Մենք շատ հեռու ենք այն ամենից, ինչ ցանկանում ենք՝ վերջնական խաղաղությունից, մշտական հրադադարից, մարդասիրական օգնության [մատակարարումներից], <...> [երկու պետությունների սկզբունքի վրա հիմնված] կարգավորման հեռանկարից», - նշել է դիվանագետը։ Նրա կարծիքով, «ներկայումս անհրաժեշտ է պահպանել պատժամիջոցները» հրեական պետության նկատմամբ։

Սեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ ընդունել Իսրայելի նկատմամբ՝ Գազայի հատվածում նրա գործողությունների կապակցությամբ։ Փաթեթի շրջանակներում առաջարկվում է կասեցնել ԵՄ-ի և Իսրայելի միջև Ասոցացման համաձայնագրի որոշ առևտրային դրույթների գործողությունը, մասնավորապես՝ զրկել իսրայելական ապրանքներին եվրոպական շուկա արտոնյալ մուտքի իրավունքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել