Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մեծամոր քաղաքի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Գեղամ Ա․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյուների և տապալել դրանք։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/10/18/1293139
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



