Երբ ուշանամ ու էլ չգամ հանդիպման,
Չկարծես որ մոռացել եմ, չեմ հիշում,
Ժամացույցս թխթխկում է անընդհատ,
իսկ իմ կյանքը կանգ է առել անցյալում:
Չեմ հասկանում, թե ինչու եմ շվարել,
Ոչ խոսում եմ, որ մրմնջում քթիս տակ,
Հոգիս ունայն, դատարկ սիրտս փոթորկվել
Անց է կացնում օրերս լուռ աննպատակ:
Կյանքս մեռավ ու նավի պես խորտակվեց
Սուզվեց ծովի ալիքներում ամայի,
Բայց իմ սիրտը շարունակում է բաբախել
Ու աղոթել ինձ միշտ սպասող էակին:
Թե ուշանամ ու էլ չգամ այն այգին,
Ուր թաղել ենք մեր սերը վաղամեռ,
Չկարծես, որ դալկացել է իմ հոգին
Ու չի ուզում այն նորից քեզ սիրել:
Կյանքս հանգեց երկնակամարում աստղի պես,
Երազանքներս մոխիր դարձան, էլ չկան,
բայց իմ հլու սիրտը կարծես
Դեռ թռթռում է միայն ու միայն քեզ համար:
գուցե հիմա դեռ սպասում ես, որ կգամ,
Կընկնեմ գիրկդ ու կփարվեմ քո կրծքին,
Բայց միգուցե ուշացել եմ ու բնավ
Ինձ չես հիշում, այլ սիրում ես ուրիշին:
Թե ուշանամ ու էլ չգամ հանդիպման
Չկարծես, որ չեմ սիրում այլևս քեզ,
Մենավոր սիրտս չի գտնում վախճան,
Իմ անիմաստ ու փշրված կյանքիս պես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել