24news.am-ը գրում է.

«3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև տարեվերջ՝ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում, այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք ներկայումս կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, քանի որ կա առաջնահերթության հարց։ Հայկական և ադրբեջանական կողմերը պատրաստ են հյուրընկալել նման հանդիպում։ Նրանք պետք է համաձայնեցնեն առաջնահերթության հերթականությունը, և մենք, իհարկե, ամեն կերպ աջակցում ենք դրան», – Ռուս-հայկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով՝ այս հարթակի բոլոր մասնակիցները կարծում են, որ սա օգտակար և ժողովրդական ձևաչափ է, և որ տարածաշրջանի պետություններն իրենք պետք է կարևոր դեր խաղան տարածաշրջանի խնդիրների լուծման գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել