ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Հոկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ։ Քննարկվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, մասնավորապես ՀՀ-ԱՄՆ Փոխըմբռնման հուշագրերի և TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը։
Էլիսոն Հուքերը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանային համագործակցության հաստատման օրակարգին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



