Կինը ոստիկաններին հայտնել է նաև, որ օգոստոսի 20-ին նախկին ամուսինը իրենց տանից գողացել է բարերարների կողմից իր երեխաներին հատկացված 300 հազար դրամ գումարը, բջջային հեռախոսը և բանկային քարտ, որի մեջ եղել է 3 մլն դրամ գումար և հեռացել տանից, իսկ հետո նշված գումարը ծախսել է իր անձնական կարիքների համար։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նախկին ամուսնուն և գողունը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



