Globbing-ը հայտարարում է իր հերթական ինովացիայի մասին՝ Globbing Drive-Thru։
Սա ծանրոցների ստացման հերթական հեղափոխական կոնցեպտ է և նոր մշակույթ, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս ստանալ իրենց ծանրոցներն առանց մեքենայից դուրս գալու՝ ընդամենը 20 վայրկյանում։
2015 -ին Globbing-ը կերտեց Հայաստանում  միջազգային օնլայն գնումների ոլորտը՝ տալով մարդկանց հնարավորություն կատարել գնումներ առանց սահմանների։
10 տարվա ընթացքում գործարկեց 100-ից ավել նորարարական լուծումներ, որոնցից ծանրոցների ստացման գործընթացում հատկապես հեղափոխական էին հետևյալ նախագծերը․
  • 2017- ին Globbing-ը Հայաստանում առաջին անգամ ներդրեց ինովացիոն ավտոմատացված սրահներ։ Հաճախորդները սկսեցին ստանալ ծանրոցները ընդամենը 20 վայրկյանում՝ առանց հերթերի, անձնագիր ներկայացնելու կամ այլ անհարմարությունների։
  • 2018 - ին Globbing-ը գործարկեց Հայաստանի առաջին և մինչ օրս ամենամեծ լոքերների ցանցը։
Այսօր ընկերությունն արդեն իսկ առաքել է 12,000,000-ից ավել ծանրոց, ունի շուրջ 1,4 միլիոն գրանցված հաճախորդ և ճանաչվել է որպես «mega-successful startup»՝ ըստ ABC News և NBC News-ի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել