News.am-ը գրում է.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում անցկացված մամուլի ասուլիսում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որով ցանկանում էր, որ Թուրքիան դադարեցնի ռուսական նավթի գնումները։
Լավրովը նշել է, որ ռուսական կողմը հարգում է Թուրքիայի դիրքորոշումը։
«Ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց ուզում եմ հաստատել այն, ինչ միշտ ասում եմ Թուրքիայի և մեր մյուս գործընկերներից որևէ մեկի մասին։ Մենք հարգում ենք Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումը, և բնավ չենք կասկածում, որ Թուրքիայի Հանրապետությունը հարգում է ինքն իրեն և իր ժողովրդին»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կցանկանար, որ Անկարան դադարեցնի ռուսական նավթի գնումները։
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/906811.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել