Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատարություն տալու և նա հիվանդանոց է բերվել թիկունքի տարբեր մասերում սուր կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի վնասվածքներով:
Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին վիրավորի կյանքի համար, ով հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, բարեբախտաբար բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով, օպերատիվ տեղեկություններով պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:
Վիրավորը Երևանի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ:
Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ Արտաշիսյան փողոցի 73 շենքի հարակից տարածքում Անդրանիկ Ա.-ին դանակահարել է Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Մ.-ն, ում Շենգավիթի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ նա հայտնել է, որ արարքը կատարել է ինքը, իսկ հանցագործության գործիք դանակը գտնվում է իր բնակության հասցեում:
Դեպքի փաստով ոստիկանության Շանգավիթի բաժնում փաստաթղթեր են կամզվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/09/25/1291677
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



