Psymag.am-ը գրում է.

Ընդունված է կարծել, որ տղամարդկանց բոնորոշ չէ ռոմանտիկ էմոցիաներ արտահայտելը: Սակայն նման տեսակետները միայն տեսակտեներ են հարթ տեղում: 
Գործնականում տղամարդկանց նույնպես օտար չէ ռոմանտիկան, միայն նրանք չեն սիրում այդ բառով անվանել զուգընկերուհու ուշադրությունն իր վրա զգալու ցանկությունը կամ սիրո ֆիզիկական, շոշափելի արտահայտումները, ինչպես նաև, այն հաճույքը, որ նրանք ստանում են սիրահետման րիտուալից: Եթե կարճ կապենք, կարելի է ասել, որ տղամարդիկ սիրում են սիրահետել կանանց և սիրում են, երբ կանայք են սիրահետում իրենց (անգամ եթե չեն բարձրաձայնում այդ մասին): Սակայն, վարդի թերթիկները, մոմերն ու փափուկ արջուկներն այն չէ, ինչ պետք է տղամարդկանց: Դրա համար, եկեք մի կողմ դնենք մուսի-պուսի բաներն ու փորձենք այլ բան, որը ավելի լավ կաշխատի.

1.Հագնվեք նրա համար: «Գոնե ժամանակ առ ժամանակ, որոշելիս, թե ինչ հագնեք, առաջնորդվեք նրա նախասիրություններով և ոչ միայն ձեր»,- խորհուրդ է տալիս Բարբարա Դի Անջելիսը` «Տղամարդկային գաղտնիքներ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին» գրքի հեղինակը: «Տարեք նրան ձեր հետ խանութ և թող նա ընտրի այն հագուստը, որը կցանկանար տեսնել ձեր հագը: Կանայք պետք է միշտ հիշեն, որ տղամարդկանց մեծ մասի մոտ շրջակա աշխարհի ընկալումը տեղի է ունենում վիզուալ պատկերների միջոցով: Դրա համար վստահ եղեք, որ տղամարդիկ բարձր կգնահատեն ձեր պատրաստակամությունը սուզվել իրենց ոչ համեստ ֆանտազիաների փոքրիկ աշխարհը»: 
Դե, իսկ եթե ձեր տղամարդը բնությունից օժտված է յուրաքանչյուր վիզուալ ակնարկին բուռն արձագանք տալ, ինչո՞ւ չօգտվել դրանից:

 2. Հպումներ: Հաճախակի հպվեք նրանց: Շատ տղամարդիկ սիրելի կնոջ հպումները համարում են հանգստացնող: Բացի այդ, կարելի է հպվել նրան այն ժամանակ, երբ նա որևէ դրական էմոցիա է ստանում: Այդպես նա դրական էմոցիաները կսկսի կապել ձեր հետ:

 3. Ոչ մի սահմանափակումներ: Հաճախ կանայք փորձում են իրենց ընտրյալին մեկուսացնել ընկերական շրջապատից, տիրել նրան ոտքից գլուխ, պահել վերահսկողության տակ, կառավարել նրա շարժն ու ժամանցը: Եթե ձեր ընտրյալը 2-րդ մամայի կարիք ունեցող մեկն է, միգուցե այդ ամենը լավ է: Դուք գտել եք իրար: Սակայն, եթե ոչ, ապա նա, վաղ, թե ուշ, ավելի հավանական է վաղ, քան, թե ուշ, կպոկի իր վզին փաթաթված շղթաներն ու կգնա վայելելու իր ազատությունը:

 4. Պատմեք նրան, թե ինչ մեծ և ուժեղ տղա է նա: Տղամարդիկ աչքի են ընկնում սեփական զգացմունքներն արտահայտելու իրենց անկարողությամբ, սակայն դա չի նշանակում, որ նրանց հաճելի չի լինի ժամանակ առ ժամանակ գովասանք լսել իրենց հասցեին: Հասկացնել տվեք, որ դուք գնահատում եք իրենց, որպես ուժեղ սեռի ներկայացուցիչներ: Վերջիվերջո դրանից դուք էլ կօգտվեք, քանի որ դա ինչ-որ կերպ ազդում է տեստեստերոնի արտադրության վրա:  
 Նրանք ուզում են հերոսներ լինել: Օրվա խնդիրների և քաոսի մեջ երբեմն հարմար չի լինում նշել, թե որքան լավն է նա, սակայն դա ճիշտ մեթոդ է նրան հասկացնելու, որ ինքը սիրելի է, ցանկալի և պետքական, ինչը, անկասկած, հանդիսանում է ռոմանտիկ որևէ քայլի կարևոր բաղադրիչը: Բացի այդ, նման ժեստը տղամարդու համար լուրջ առիթ կդառնա  համապատասխանել ձեր տված գնահատականին, ինչը հետագայում կբերի իր դիվիդենտները: 

 5. Նվիրեք Մեծ Խաղի տոմսեր: Իսկ դուք ինչ կուզենայիք, որ ձեզ նվիրեին` խոհանոցային պարագաների կոմպլեկտ, թե՞ spa-սալոնի աբոնենտ: Բնականաբար, spa-ն ավելի ռոմանտիկ է, քան շերեփներն ու կաթսան: Այնպես որ, երբ մտածում եք` ինչ նվիրել, փորձեք գտնել այն, ինչը նա կուզենար և ոչ թե դուք կուզենայիք նվիրել նրան:

 6. Հետաքրքրվեք նրա կյանքով: Մենք ապրում ենք արագության դարաշրջանում, և բոլորը գիտեն, թե որքան հեշտ է խրվել առօրյա խնդիրների մեջ: Ու եթե ձեզ հաջողվի հետաքրքրվել այն ամենով, ինչ կատարվում է նրա կյանքում, այլ ոչ թե եզրափակվել նրանով, ինչ ինքը կասի, դա կարող է լավ մեթոդ դառնալ սեփական հետաքրքրվածությունն ու սերը ցուցադրելու համար: Անգամ եթե գլուխ չեք հանում նրա գործերից, կարող եք ինչ-որ կայքեր կամ հոդվածներ ընթերցել, որոնք վերաբերվում են այն տիպի խնդիրներին, որոնց հետ նա բախվել է: Հոգատարության նման դրսևորումները կընդունվեն երախտագիտությամբ:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել