Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 25-ին։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Ենթադրում եմ, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի կեսօրին», - նշել է նա։

Դյուժարիկը հավելել է, որ Գուտերեշը մտադիր է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 9-ին: Ընդհանուր քաղաքականության վերաբերյալ քննարկումներ կանցկացվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում սեպտեմբերի 23-ից 27-ը կայանալիք բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում, ինչպես նաև սեպտեմբերի 29-ին: Այս ընթացքում նախատեսվում են 193 պատվիրակությունների ելույթներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել