Tert.am-ը գրում է․

Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը բարձրացվել է Վաշինգտոնում գտնվող Սիրիայի դեսպանատան վրա՝ երկար տարիներ անց առաջին անգամ։

Արարողությանը մասնակցել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շեյբանին, ով անձամբ բարձրացրել է Սիրիայի դրոշը դեսպանատան շենքի վրա, որը փակ էր 2014 թվականի մարտի 18-ին։

Սիրիական SANA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Շեյբանին իրադարձությունն անվանել է «պատմական պահ» և ընդգծել, որ դրոշի բարձրացումը «Սիրիայի օրինականության և միջազգային ասպարեզում նրա դիվանագիտական ներկայության հաստատում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել