Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Լենինգրադյան և Մեծարենցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Արամ Բ․-ի վարած «Lexus GX 470» մակնիշի և 60-ամյա Բենիամին Թ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդներից Բենիամին Թ․-ն և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Մարիա Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/09/20/1291369
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



