Սեպտեմբերի 20-ին կայանալիք Քաղպայմանագրի համագումարից հետո հնարավոր են կադրային փոփոխություններ կառավարության կազմում։ ՔՊ-ական շրջանակներում կարծում են, որ համագումարին ուրվագծվելու է ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը, այլ կերպ ասած՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկն է տրվելու եւ Փաշինյանի քայլերն էլ այդ տրամաբանության մեջ են լինելու։

Խոսակցություններ կան , որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարող է փոխվարչապետ նշանակվել: Թե` ում փոխարեն` Տիգրան Խաչատրյանի՞, թե՞ Մհեր Գրիգորյանի, դեռեւս հայտնի չէ:

Ասում են՝ Հարությունյանն ամենօրյա ռեժիմով Փաշինյանին «կաթացնում» է, որ տնտեսական քաղաքականության պատասխանատուներից մեկը պետք է լինի յուրային, այսինքն` ՔՊ-ական լինի: Ինչպես հայտնի է՝ երկու փոխվարչապետերն էլ անկուսակցական են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/64b572015f22e3d0f90eb1b76f8b46de

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել