Armenpress.am-ը գրում է․

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյունը սեպտեմբերի 17-18-ը կայցելի Չինաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարություն է տարածել Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։

Չո Հյունը սեպտեմբերի 17-ին հանդիպում կունենա Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ և կքննարկի տարբեր ծրագրեր, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ հոկտեմբերին կայանալիք այցը  Հարավային Կորեա։ 

Ծինփինը հրավիրված է՝ հոկտեմբերի 31-ին մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի գագաթնաժողովին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել