Փորձեմ մի քանի բառով ամփոփել տպավորություններս Նախագահի ԵԽԽՎ ելույթից ու հարցուպատասխանից, չնայած որ լսել եմ ոտքի վրա միջանցքում...
Ընդհանուր գնահատմամբ շատ հավասարակշռված ելույթ և պատասխաններ, ինչը և սպասելի էր և հաղթանակ համարյա բոլոր ֆրոնտներով: 
1. Մենք հանդես եկանք որպես կայուն և հետևողական գործընկեր Եվրոպայի համար և հետ չենք կանգնում Ասոցացման պայմանագրի ստորագրումից: "Մենք լինելու ենք Վիլնյուսում և պատրաստ ենք ստորագրել ասոցացման համաձայնագիրը":
2. Չէի էլ կասկածում, որ կամրապնդվի Կազանի հաղթանակը, որը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանին որպես ոչ հուսալի բանակցող կողմ:
3. Նույնիսկ Զառան իր դերը ճիշտ կատարեց ևս մեկ անգամ ցույց տալով, որ մենք ի տարբերություն հարևանների ունենք խոսքի ազատություն և մի բան էլ ավել դեմոկրատիա, ուր պատգամավորը կարող է Նախագահին նման աբսուրդ հարց հնչեցնել:

Մի խոսքով գնդակը Եվրոպայի դաշտում է և սպասում ենք, թե ինչքանով է Եվրոպան հուսալի գործընկեր: Нутром чую, Եվրոպան արդեն ունի պատասխաններ և սպասում էր պաշտոնական հայտարարության: Անհամբեր սպասում եմ պաշտոնական Բրյուսելի և Ստրասբուրգի և անձնական շփման մակարդակում գործընկերներիս արձագանքներին:

Եվ օրվա բոցը. "Ես չգիտեմ, թե որ երկիրն եք Դուք ներկայացնում, սակայն համոզված եմ, որ Ձեր երկրում ժողովրդավարությունը այնքան կայացած է, որ մտահոգվում եք այլ երկրների ժողովրդավարության մակարդակով" և "Ես չգիտեմ, թե որ երկիրն եք Դուք ներկայացնում, սակայն մի փորձեք թշնամացնել դարավոր հարևան երկրներին (Վրաստանի ու մեր մասին էր խոսքը)" ու այդ ընթացքում Վիգեն Սարգսյանի լայն ժպտացող դեմքը ))): Հետաքրքիր է գոնե մեկը հավատաց, թե Նախագահը չգիտեր, թե որ երկիրն էին պատգամավորները ներկայացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել