Ահա և վերջ, շատերի ցանկությունը կատարվեց, այլևս չեք տեսնի այս պատկերը։ Նույնիսկ տառերը հանեցին։ Նպատակ էին դրել վերացնել Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը ևվերջապես հասան դրան, 2013 թվին բացված ցուցասրահը ,որտեղ ցուցադրված էին Երեվան քաղաքին նվիրված 28 Իսաբեկյանի կտավները շատ նենգ ձեվով վերացվեց։ Այդ ամենը կատարվեց Հայ Արտի ժամանակավոր տնորեն Սոնա Հարոթյունյանի ջանքերով, բայց քաղաքապետարանի աջակցությամբ, քաղաքապետարանի որի սեփականությունն են հանդիսանում այդ 28 կտավները։ Զարմացած եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերմունքից , որի հետ հանդիպել էի , ներկայացրել այն պայմանագիրը որը պետք է ապահովեր նկարների մշտական ցուցադրությունը, խոստացավ որ կզբաղվի և ամենը կկարգավորվի, և ահա կարգավորեցին, առանց նույնիսկ ինձ իմաց տալու։ Չեմ ցանկանում պատմել թե իչքան են ինձ խափել և ցավ պատճառել, բայց ուզածները ինչ է, ինչու են այսպես վարվում Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների հետ , հասկանալ է պետք !
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել