Չեմ կարող ասել, որ շատ լավ խաղացին, բայց չեմ կարող ասել, որ ցածր մակարդակ էր։ Բոլորիս համար դժվար էր, ինձ համար էլ էր դժվար այս թիմի դեմ, տղաների համար էլ։ Այդ մասին Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանը․
«Ես պաշտպանության ձև էի ասել, իրենք ճիշտ կատարում էին, բայց ինչքան էլ ճիշտ կատարենին, մրցակին ուժեղ էր:
Եթե պարտվել ենք 5։0 հաշվով, ուրեմն սխալվել ենք բոլորս, առաջին հերթին՝ ես։ Կվերլուծենք։ Ես գիտեմ ուր եմ եկել, ինչի եմ եկել, որն է իմ առաքելությունը, գնալու եմ մինչև վերջ՝ մինչև տեսնեմ իմ ուզած թիմին»,- ընդգծել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել