Որոշ տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը որոշել է բողոք հղել ԱՄՆ նախագահին (լուրեր կան, որ արդեն հղել է) Ալիեւի կողմից պայմանավորվածությունները խախտելու մասին։ «Թրամփի ուղի» բառակապակցության փոխարեն Ալիեւը ստորագրումից հաշված օրեր անց սկսեց օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ բացահայտելով ՀՀ իշխանությունների սուտը: Բողոքի մյուս կետն էլ ադրբեջանական բանակը զինելու հայտարարություններն են։
Ասում են, որ ԱՄՆ-ում Փաշինյանը պահանջել է, որ գոնե մինչեւ մեր ընտրություններ Ալիեւը չկիրառի «միջանցք» բառը, սակայն Թրամփն էլ այդ օրը Փաշինյանի ներկայությամբ առնվազն երեք անգամ «կորիդոր»՝ միջանցք տերմինն օգտագործեց: Այնպես որ՝ մախաթը պարկում թաքցնել չի հաջողվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել