Մյանմարը պատրաստակամություն է հայտնել անդամակցել BRICS-ին։ Այս մասին հայտարարել է Մյանմարի ֆինանսների նախարար Կան Զոնը՝ հանդես գալով Արևելյան տնտեսական ֆորումի նստաշրջանում։

«Մենք շահագրգռված ենք անդամակցել BRICS-ին։ BRICS-ի միջոցով մենք մտադիր ենք գտնել տեխնոլոգիաների ֆինանսավորման նոր աղբյուրներ»,– ասել է Կան Զոնը։

Նախարարը շեշտել է, որ ժամանակակից աշխարհում կարևոր է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ համագործակցությունը, քանի որ այն նպաստում է համատարած տնտեսական աճին։

Կան Զոնի խոսքով՝ BRICS-ը, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու Ասիան ազգերի ասոցիացիան, ապագայում վճռորոշ դեր են ունենալու միջազգային տնտեսական և քաղաքական գործընթացներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել