Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 73 կմ հատվածում, Ապարան քաղաքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes G»  մակնիշի, Լոռու մարզի բնակիչներ 51-ամյա Գագիկ Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 29-ամյա Էդվարդ Կ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը: 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել