Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների ներկայացուցիչը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Իսրայելի տարածքում գտնվող չորս օբյեկտի, այդ թվում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի շենքին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում մանրամասնել է, որ ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել նաև Բեն Գուրիոն օդանավակայանին, Աշդոդի ծովային նավահանգստին և Թել Ավիվի էլեկտրակայանին։ 

Նրա պնդմամբ՝ հարվածները հաջողությամբ հասել են իրենց նպատակներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել