Մենք գործ ունենք հանցավոր անփութության հետ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29–ին, Ծիծեռնակաբերդի հումահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով հուշահամալիրում ընթացող վերանորոգման աշխատանքներին։
Նա նշեց, որ բանվորական անձնակազմը հայ չէ. «Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ԿԳՄՍ նախարարն այնքան հետամուտ չի եղել, որ տեսնի՝ ովքեր են պատասխանատու։ Երբ այս բանվորներին հանձնարարություն են տալիս, իրենք չեն հասկանում՝ ինչ շինություն է, ի՞նչ նշանակություն ունի այս երկրի քաղաքացիների համար։ Այստեղ բանվորներ են, որոնք հազիվ խոսում են հայերեն, կարող է` չհասկանան հրահանգները»,- ասաց Դեմոյանը։
Նա նշեց, որ հիմնական խնդիրը մույթերի՝ առաջին երկրորդ շարքի ժամանակի ընթացում մասնակի քայքայված բազալտի սալիկներն են։ Ընդամենը պետք էր հաջորդ 50 տարվա համար փոխել 7-8 սալիկ՝ բյուջեն կրճատելով 20 անգամ»։



