Քաղաքապետարանում Համբալիչի մասնակցությամբ մոտավորապես սենց խոսակցություն կարա եղած լինի.
—Սաղ քաղաքի երթևեկության մաման լացացրել ենք, ամառվա սեզոնին անգամ կիլոմետրանոց խցանումներ են, շունը տիրոջը չի ճանաչում, հեսա դասերը սկսվեն ընդհանրապես կոլապս ա լինելու, մարդիկ մեզ ավելի ինտենսիվ են քրֆելու, ի՞նչ կարելի ա անել։
Համբալիչ.
— Երևանում դպրոցների դասերի սկիզբը դնենք 08։15-ից, ու սաղ հարցերը տեղը կընկնեն։
Ապաշնորհ ձրիակերների կարծիքով ոչ թե ճանապարհները պիտի բարեկարգեն, խցանումները կարգավորեն, հանրային տրանսպորտը նորմալացնեն, այլ դպրոցական երեխաների ժամերը պիտի փոխեն, ու ամեն ինչ տեղն ա ընկնում։ Տենց լավ չի, միանգամից սուտկով թողեք դպրոցում, էլ ոչ կգնան, ոչ կգան։
Նորություն չի, որ բարդ խնդիրների լուծումները սրանց խելքի բանը չեն, իրենցը «հեղափոխական» տխմար առաջարկները հնարավորինս արագ կյանքի կոչելն ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել